Էդ ժամանակ, էդ դատախազ Կոստան ելավ, գնաց Գյումրի։ Ժողովուրդ էլավ թափավ դատախազի դուռ, Լևոն անունով հարգված մարդ մի էլավ ժողովրդի մեջ ու ասաց։ - Տվեք մըզի էտա բճի լակոտ։ Էնոր դատ մենք պտի էնինք։ Դատախազ կայնեց, ասաց։ - Դատախազ մեռնի քեզ, Լևոն, Ես էրիկ մարդ չեղնիմ, թե էտա բիճ ձեզի չտամ։ Դուք ընձի քառսուն սհաթ ժամանակ տվեք։ Ժողովուրդ չհավատաց էնոր խոսքին, բայց ցրվեց իր տներով։
Էդ ժամանակ Կոստան էլավ եկավ խալիֆի քով։ Ժողով էրին, Խալիֆ զանգ արեց Ռուսեթա սուլթանին, Ռուսեթա սուլթան խալիֆին ասաց։ - Քառսուն սհաթ բերենք, անենք քառսուն օր, Քառսուն օր բերեք, անենք քառսուն շաբաթ, Քառսուն շաբաթ բերենք, անենք քառսուն ամիս, Քառսուն ամիս բերեք, անենք քառսուն տարի։ Վարդապետ մ’էլ պահպանիչ մի Գարեգին ասաց։ Ասաց՝ Աստված ձեզ թողություն շնորհե, Կոստան էրիկ մարդ կմնա...
Անասնա Ծռեր
27.01.2015