Վերադառնալ ընթերցարան

47 · 03.02.2015

Սեպ մի խրեք, տղե՛րք

48 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ոստիկանի ուղին խուճուճ է ու բարդ է, Արցախցի ոստիկանն էլ ինչ-որ տեղ մարդ է Այնքանով, որքանով ՀՀ ոստիկանը, Սեպ մի խրեք, տղե՛րք, ու միշտ հիշեք այս բանը:

(կրկներգ) Սեպ մի խրեք, սեպ մի խրեք, Սեպը նախկին տեղը դրեք, Ո՞ւր կհասնենք սեպ խրելով, Սեպ խրողին սուտ խերելով։

Նա կատարող է ու կամակատար է, Նա ինչ մեղք ունի, որ նախակեն անկատար է, Եթե քայլեր է անում նա անասունի, Պարզապես իմացեք, որ հրաման ունի:

(կրկներգ) Սեպ մի խրեք, սեպ մի խրեք, Թե խրում եք ձերը խրեք, Սեպ խրելը միշտ սանձվում է, Թուրքը թաքուն նախանձում է: (3-4 անգամ)

Յեյլա Գնացականյան

Սեպ միք խրեք, տղեք

03.02.2015