Վերադառնալ ընթերցարան

459 · 12.11.2019

Տաղ հակաայլասերական

460 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ինչ անում եք՝ ծածուկ արեք - ժողովրդի աչքից հեռու, Տաշտը բերեք, գունդը տարեք - ժողովրդի աչքից հեռու, Տխրեք, լացեք, ուրախացեք, շան միս կերեք, մժեղ, զեռուն Այլասերված պարեր պարեք - ժողովրդի աչքից հեռու։

Ձեր ամեն մի արածի մեջ մի երանգ կա օտարածին, Ձեր ամեն մի պարածի մեջ մի դետալ կա եղերածին, Գյումրի, Գորիս, Էջմիածին, Տաթև, Ճոթեր, Սաղմոսավանք Չենք հանդուրժի այլասերանք - պղծելու ենք ձեր պղծածին։

Գեորգի Պետրիձե Տաղ հակաայլասերական

12.11.2019