Վերադառնալ ընթերցարան

458 · 11.11.2019

Չոբան Կարոյի սպառողական վարկի պատմությունը

459 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Հե՜յ, սարից իջնող գետակ, Ձորն ի վեր ելնող կածան, Ո՞ր խևը իր թևի տակ Գողացավ հավս ածան։

Ո՞վ տարավ իմ հավը չալ, Ողջ հույսը խեղճ օջախիս. Բռնեցի շանն էդ քաչալ՝ Գլուխը կջախջախեմ։

Տանողիդ տերը թաղեմ. Չբերես թե վառեկս, Ես ո՞ւմ ձուն պիտի ծախեմ, Որ փակեմ ապառիկս։

Ա՜խ, տեսնես էդ ո՞ր նեռը Սև գլխիս բերեց անկում, Այփոնի վարկը ձեռս՝ Սև ցուցակ ընկա բանկում։

Ա՜խ, չկա արդարություն, Աստվա՛ծ իմ, ո՞ւր ես նայում, Ինչո՞ւ չես բարությանս Համարժեք ինձ խնայում։

Հե՜յ, սարից իջնող գետակ, Հե՜յ, կածան՝ ձորերն ի վեր, Էլի կա՞ն երկնքի տակ Ինձ նման անբախտ հավեր։

Հովհաննես Թումանյան Չոբան Կարոյի ապառողական վարկի պատմությունը

11.11.2019