Վերադառնալ ընթերցարան

472 · 19.12.2019

դիրիժոր՝ Սեդրակ Ռոբերտիչ

473 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

(կրկներգ) Հեյ նախագահ, ջան նախագահ, Մենք քեզի ղուրբան, Դու ես կտրիչ մեր հայ ազգի, Մենք քեզնից чурбан.

Վաստակավոր գործիչներով Շուտ հավաքվեցինք, Նախագահի ազատության Պահանջ գրեցինք։

Պահանջ արինք չար Նիկոլին՝ Ազատ արձակի, Մեր նախագահ թագավորին Չտա փորձանքի։

(կրկներգ) Հեյ նախագահ, ջան նախագահ, Մենք քեզի ղուրբան, Դու ես կտրիչ մեր հայ ազգի, Մենք քեզնից чурбан.

Նունե, Ալա, Ավետ, Ավո, Ըստորագրեցինք, Փրկենք բանտից մեր թագավոր Նախագահ մեծին։

Դատավորը ականջ չարավ Խիղճ չուներ սրտում, Նախագահին նորից տարավ Փակեց մութ բանտում։

(կրկներգ) Ախ դատավոր, ջան դատավոր, Հեյ, ջանիկ, նանիկ, Ինչու չեղար մեկին քավոր, Կամ մեկին սանիկ։

(կրկներգ) Հեյ նախագահ, ջան նախագահ, Մենք քեզի ղուրբան, Դու ես կտրիչ մեր հայ ազգի, Մենք քեզնից чурбан.

Նվաստակավորների խմբերգը Կատարում է՝ Թափուր Անքունյանի անվան ժողգործիքների անսամբլը դիրիժոր՝ Սեդրակ Ռոբերտիչ

19.12.2019