Դուք կհիշեք Քոչարյանին, Երբ ձեզ մի օր օձը կկծի, Երբ գլուխը քամին տանի Իսկ դին մնա երկաթգծին։
Դուք կհիշեք Քոչարյանին, Երբ ձեր գոմում ձեր ծեր նանին Ձեր ծեր կովը պոզահարի, Ու տա նանի աչքը հանի։
Դուք կհիշեք Քոչարյանին, Երբ գրիպը հավին տանի, Երբ խոզերին բռնի ժանտախտ, Երբ զգաք ինչքան եք անբախտ։
Երբ որ սարից սելավ անի, Երբ կարկուտը բերքը տանի, Երբ հրդեհվի գոմում նանին, Դուք կհիշեք Քոչարյանին։
Ու երբ հիշեք, Աստված վկա, Ձեր գլխին մի փորձանք կգա, Կամ ձեր, կամ ձեր սիրած յարի, Լավ իմացեք Քոչարյանին։
Աստված պահի նախագահին, Երբ որ նստի նա իր գահին, Պիցցան պիտի լինի առատ, Պիտի լինի մի մեծ պառադ։
NG electronics's Իմ սրտի ասպետին
20.12.2019