Վերադառնալ ընթերցարան

474 · 11.01.2020

7-րդ գումարման ԱԺ պատգամավորի և պատգամավորուհու խաղիկ

475 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

(Տղա) Թե ուզում ես թռչել ծառին, Աստղ դնել տոհմածառին, Ճյուղերն էտել տոնածառի՝ Ամուսնացիր, Դա էլ կանցնի։

(Աղջիկ) Թե սառել է սիրտդ, պաղել, Թե ուզում ես ոռդ դաղեն, Թե ֆըլիրտ ես ուզում, խաղեր, Ամուսնացիր, Դա էլ կանցնի։

(Տղա) Թե ցատկել ես ուզում վերև, Ծառի ճյուղին դառնալ տերև, Լինել փուշ ու փշատերև՝ Ամուսնացիր, Դա էլ կանցնի։

(Աղջիկ) Թե խռով են սիրտ ու հոգիդ, Ուզում ես քեզ մեկն ամոքի, Ասի՝ մեռնեմ քո սև թոքին՝ Ամուսնացիր, Դա էլ կանցնի։

(Տղա) Թե զգում ես քեզ ակացի, Քոռ բերանով տապար կացին, Թե կին ես, բայց ոչ կանացի, Ամուսնացիր, Դա էլ կանցնի։

(Աղջիկ) Թե զգում ես քեզ լավ տղա, Ծիծակ կոշիկով պսպղան, Բայց բնույթով թույն ես, կղանք, Ամուսնացիր՝ Դա էլ կանցնի։

7-րդ գումարման ԱԺ պատգամավորի և պատգամավորուհու խաղիկ 11.01.2020