Գտնվել է Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին նվիրած գրիչ մեջի «քսիվը»։
*** Դու չիմացար թե ինչպես, Ես չիմացա թե ինչու, Բախտը ժպտաց մի օր քեզ, Դու դարձր ես - ես էլ դու։
Ու բախվեցինք մեկմեկու, Ու հեռացանք մշտապես, Եվ չիմացանք թե ինչու, Եվ չիմացանք թե ինչպես։
Ես չիմացա թե ինչու, Դու չիմացար թե ինչպես, Բայց ես դարձա բռնավոր, Իսկ դու դարձար վարչապետ։
Ես էությամբ դարձա դու, Դու էությամբ դարձար ես, Ես չիմացա թե ինչպես, Դու չիմացար թե ի՞նչու։
Հիմա ատում ենք մեկմեկու, Հայհոյում ենք հատկապես, Ես լավ գիտեմ թե ինչու, Դու լավ գիտես թե ինչպես։
Եկ մոռանանք մարտի մեկ, Ներենք իրար անձնապես, Հրոն գիտի թե ինչու, Հրոն կասի թե ինչպես։
Հավերժ քո՝ Ռոբերտ Սեդրակիչ
28.01.2020