Վերադառնալ ընթերցարան

483 · 22.08.2020

Մխտար Գեշի առակներից

484 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կար չկար մի համայնք կար, Ջերմուկը, խոսքի, Էս Ջերմուկը Ամուլսար Ձու ուներ ոսկի։

Մի օր եկավ Լիդիանը Ու գցեց ձայնը, Թե․ - Տիրոջից ունեմ թուղթ, Թույլ է տվել մեզ, Որ ձվածեղ անեմ ձուն՝ Դարձնեմ ձու ու կես։

Ջերմուկցիներն էլ կանգնեցին, թե․

- Ղալաթ արիք տերդ ու դու, Թխսի տակ ենք դնում ձուն, Պահել էինք Նոյի թվից, Որ ճուտ հանենք ոսկի ձվից։

Երկար վիճեցին, թե շատ, ՇՄԱԳ-ի ու իրավունքի մասին, վերջը որոշեցին գնան Նիկոլ անունով դիվանբաշու մոտ, պարզելու, թե ոչ․․․ Գնացին, պատմեցին ամեն ինչ, ինչ որ եղել էր, ինչ որ անցել էր գլխներով։ Էս Սողոմոն իմաստունը լսեց, լսեց ու քանի որ իմաստուն էր, էդ օրվա հերթական՝ 648-րդ իմաստուն որոշումը կայացրեց։ Ասաց․

- Թողնենք Լիդիանը ձվածեղ անի, Հոտերը մուծի պետական բյուջեն, Թե ձվածեղը նա հանկարծ վառի, Կամ անհամ անի, կամ էլ ուտի թե, Թող պարտավորվի հենց մեր տված ձուն Թխսի տակ դնի իր ձեռքով իսկույն։

Էստեղ հեքիաթը կավարտվեր, բայց․․․

- Փա՜ռք, - գոռացին զոմբիները, Քնած հավերժ հողի տակ, Տաք ծածկված ողջ ձմեռը, Մեղրուց մինչև Սպիտակ։

Մխտար Գեշի առակներից 22.08.2020