Վերադառնալ ընթերցարան

482 · 24.07.2020

Պրոֆեսոր Անի Զախարյանի գլխի չուպա-չիպսը

483 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Ախչի, Ամալիկ, Վարդուշ, իմացե՞լ եք, ասում ա՝ դպրոցից Խորենացուն, Նարեկացուն, Մաշտոցին հանում են։

- Վույ, Հոռոմսիմ, էս ի՞նչ ասիր, հողերս սրանց շաշ գլխին, երևի թոշակի են ղրգո՞ւմ․․․ տվածները էրկու կոպեկ աշխատավարձ է, էդ էլ են ուզում կտրեն էս ժողովրդից։ Վա՜յ, Նիկո՜լ, վա՜յ, Նիկո՜լ․․․ Նիկո՛լ․․․

- Ախչի՛, Նիկոլն ի՞նչ անի, Ամալի՛կ․․․ դու էլ ինչ ըլնի՝ Նիկոլ, հա, Նիկոլ․․․

- Ձենդ տաք տեղից ա դուրս գալիս, Հոռոմսիմ, գիտե՞ս ինչ կա, որ քոթոռն էլ երկրի առաջին դեմքերի հետ տար-առներ ու Նիկոլի պատճառով զրկվեր դրանից, դու էդ ժամանակ կհասկանայիր իսկական տատի զգացած կորստյան դառնությունը․․․

- Պահ, պահ, պահ, պահ․․․ Ամալի՞կ․․․ մի հատ դուրս արի էդ անեության թմբիրից․․․ «կորստյան դառնությունը»․․․ չէ, մի չէ․․․ եղածը միլիցու ղեկավարի կոֆե դնող չէ՞ր․․․ թե՞ ճիշտն ասելը էլ մոդա չի․․․

- Ո՛ւմ համար կոֆե դնող էր, ի՛մ համար՝ օգնական․․․ եղա՞վ․․․ ու ոչ թե միլիցու, այլ ոստիկանապետի․․․ հասկացա՞ր․․․

- Ամալի՛կ, Հոռոմսի՛մ․․․

- Ի՞նչ ա, Վարդո՛ւշ, դու ինչի՞ կատաղեցիր․․․ դու էլ ես դժգո՞հ Նիկոլից, որ կրճատումներ է անում, որ թոշակառուներին ուղարկում է թոշակի, որ ջահել կադրերի համար ճանապարհ է բացում․․․

- Չէ, Հոռոմսիմ, ես Նիկոլից չեմ դժգոհ, ես դժգոհ եմ իրա նշանակած կադրերից․․․ իսկ տվյալ դեպքում ԿԳՄՍՆ-իդ սիրելի Հարությունյան Արայիկից, եղա՞վ․․․

- Նախ Հարությունյան Արայիկը քո սիրելին ա, որովհետև քո թոռն ա թատրոնի տնօրեն, ոչ թե իմ, և երկրորդն էլ․․․

- Մի րոպե, մի րոպե․․․ դու էլի թեմայից շեղվում ես․․․ շեղվում ես, բայց ասեմ․․․ Իմ թոռը արդեն տասը տարի ա, որ էդ թատրոնում դիրեկտոր ա, ոչ Նիկոլն ա նշանակել, ոչ էլ առավել ևս Արայիկ Հարությունյանը, որ ես իրենց շնորհակալ լինեմ։ Իր արդար քրտինքով է հասել․․․

- Բո, բո, բո, բո․․․ «արդար քրտինքով»․․․ Նորքի երեք հարկանի սեփական տունն էլ է երևի արդար քրտինքով առել, չէ՞․․․ կարծում ես մարդիկ քո՞ռ են, կամ հավի հիշողություն ունե՞ն․․․ կարծում ես չի՞ երևում, որ դիրեկտոր թոռանդ աղունն ես աղում․․․ ու որ հիմա էլ չի կարողանում թատրոնի փողերը ուտի, դրա համար է դժգոհ, իսկ դու էլ օր ու գիշեր թոռանդ զուռնեն ես փչում․․․

- Վարդուշ, Հոռոմսիմ․․․ դուք էլի սկսեցի՞ք ձեր ամենօրյա թեման ծեծել։ Բա դուք մի գրամ խիղճ չունե՞ք։ Երեք հայ․․․ երեք մեծանուն հայ․ վաղվանից էլ դպրոցում չեն լինելու, իսկ դուք դրել ձեր սուտի հարցերն եք լուծում․․․

- Գիտե՞ս, ինչ կա․․․ Ամալյա․․․ գիտե՞ս ինչ եմ մտածում․․․

- Ի՞նչ․․․

- Լավ ասենք Խորենացուն հանեցին, Նարեկացուն էլ հանեցին․․․

- Հետո՛․․․

- Հետո՞․․․ ի՞նչ հետո․․․ Մաշտոցին, որ դպրոցից հանեցին, դասագրքերը լատինատառ են լինելո՞ւ․․․

- Վույ, Ամալիկ, վայ գելի բաժին դառնաս, դու էդպես էլ չլրջացար էլի․․․

- Փոքր էլ չի, է․․․ փսակես՝ կփսակվի

- Հա, բա մերս երկրորդ անգամ 40-ում ա ամուսացել, ես արդեն 41 եմ։ Էս Համալսարանի հարցը չլիներ, ես էլ չէի ուշացնի։

- Էլի ուշ չի, մյուս տարի ավարտի ու հյադե Լոս․․․ Մորքուրդ էր ասում չէ՞, դու դիպլոմդ ստացի՝ պսակելը իմ վրա։

- Հա, ուղղակի չգիտեմ, թե թոռներիս ում հույսին եմ թողնելու։

- Տիկ-տոկիդ պրոֆիլի հույսին․․․

Եվ այդտեղ բոլորը ծիծաղեցին, բացի պրոֆեսոր Անի Զախարյանից։

Ալեքսանդր Բելյաև Պրոֆեսոր Անի Զախարյանի գլխի չուպա-չիպսը

24.07.2020