Մի չինացի չղջիկ կերավ, Փոքրիկ չղջիկ կերավ մի, Ու, թե հետո ինչեր եղան, Էլ չիմացավ չինացին։
Խուճապ տիրեց աշխարհն արար, Տագնապ եղավ, կարանտին, Երբ չինացին չղջիկ կերավ, Ուհանցի մի չինացի։
Տուն լցվեցին հարսն ու աղջիկ, Ահել-ջահել, մեր-մանուկ, Ինչ է չինը կերավ չղջիկ, Մի թևավոր թռչող մուկ։
Խառնվեցին Լոնդոն, Պեկին, Բեռլին, Փարիզ, Հալեպ, Լոս, Խուճապահար տուն լցվեցին Ամբոխները ինքնահոս։
Խառնվեցին հյուսիս-հարավ, Արևելք ու արևմուտք, Պարսիկ, տաջիկ, գերման, արաբ, Հայ, վրացի, հնդիկ, թուրք։
Կնունք, ծնունդ չեղարկեցին, Թաղում, պսակ, հարսանիք, Անգործության մատվեցին Վարչապետ ու վարսավիր։
Դատարկվեցին խանութ ու մոլ, Մզկիթ ու եկեղեցի, Ինչ է՝ մի չին չղջիկամոլ, Ինչ է թե մի չինացի,
Մի ուհանցի չղջիկ կերավ, Փոքրիկ չղջիկ կերավ մի․․․ Ու, թե հետո ինչեր եղան, Չիմացավ խեղճ չինացին,
Թե ոնց անցավ դողն աշխարհով, Թե մարդիկ ոնց դողացին, Ով կկարծեր, կանցներ մտքով՝ Չղջիկ կուտի չինացին։
Ասք Կորոնավիրուսի
22.03.2020