Վերադառնալ ընթերցարան

480 · 14.03.2020

Տաղ վարակակրի

481 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վաղուց ապրում եմ օտար ափերում, Ուր ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ (2X) Տղուս նշանն է շուտով լինելու, Բայց Իտալիայից տուն չեմ կարող գալ։

Ու այսպես տըխուր օտար ափերում, Մենակ կնիկ եմ ճամփեք եմ փնտրում, Թե ոնց տղայիս նշանին հասնեմ, Կորոնավիրուս քո տերը թաղեմ։

Էջմիածին սիրուն քաղաք, Արի գնանք վարակելու (2X) Քաղաք ծնվել՝ քաղաք կապրեմ, Վարակվողի ցավը տանեմ (2X)

(Խումբ) Էջմիածին սիրուն քաղաք, Արի գնանք վարակվելու (2X) Մի օր ծնվել՝ մի օր կմեռնենք, Նշանդրեքը բաց չթողնենք։

Ահա թռչում է ինքնաթիռը իմ, Հարազատ քաղաք իմ Էջմիածին (2X) Գալիս եմ սիրով ես ձեզ գրկելու, Ձեզ համբուրելու, ձեզ վարակելու։

Ոնց եմ կարոտել քեզ իմ վարսավիր, Եվ քեզ իմ քավոր, և քեզ իմ սանիկ, Նշանը անենք, հետո հարսանիք, Քաղաքս դառնա թող վարակակիր։

- Հա՞յ ես դու - Հայ եմ ես, Վախ իմ ցավը դու տանես, - Դու հա՞յ ես - Ես հայ եմ - Արի պաչեմ՝ վարակեմ։

Էջմիածին սիրուն քաղաք, Եկել եմ ձեզ վարակելու (2X) Վարակվել եմ՝ վարակ բերել, Ձեզ իմ վարակով եկել եմ գերեմ։

(Խումբ)

Էջմիածին սիրուն քաղաք, Արի գնանք վարակվելու, (2X) Մի օր ծնվել՝ մի օր կմեռնենք, Նշանդրեքը ոնց բաց թողնենք (2X)

Արամ Ասատրյան & Ծյոծ Տաղ վարակակրի

14.03.2020