Ոչ ոք չունի գարանծիա, Որ չի մտնի կարանծիա․․․ Միայն նա է ապահով, Ով բարի է ու համով։
Բարուս վիրուս չի կպչի, Համովիս չոռ չի դիպչի, Բարին, որտեղ էլ ասես, Պաշտպանված է մշտապես։
Թե բարի չեմ՝ Գևորգը Ո՞նց է անում իմ գովքը, Ի՞նչ եմ անում, ժողովուրդ, Ես ազգային ժողովում։
Այո, բարի եմ անխոս, Ու ասեմ ձեզ, շատ ափսոս, Որ բարի եմ չափից շատ․․․ Մեջս միայն դա է վատ․․․
Վա՞տ․․․ իմ մեջ էլ վատը կա՞․․․ Բա որ վիրուսն իմանա․․․ Վախ քոռացա, քոռացա, Աչքիս մտնեմ կառանծյա։
Գագիկ երկրորդ ամենայն հայոց բարերար Բարին ու վիրուսը չափածո ստեղծագործություն ծավալը՝ 5 տուն և մեկ սպիտակ նիվա
12.03.2020