Մեր թայֆեն բիրջա, Մեր բիրջը թայֆա, Ու դա շատ կայֆա։ Մեր մեջի բիջը՝ Սերժ Ազատիչը Բոլորիս շեֆն է, Ապրուստն ու քեֆն է, Մեր գլխի տերն է, Մեր մեծ ախպերն է Ու մեր ասիչը։
Ասեմ ավելին, Լֆիկ Սամվելին, Հարգում ենք, պաշտում։ Սարում, թե դաշտում, Ջրում, թե օդում։ Նա է մեզ օգնում, Մեր հոգսը հոգում, Ցավը ամոքում։ Նա է մեր հացը, Կիսաաստվածը։
Անցնեմ մեր դոստին Մեր խոսքի ուստին՝ Ընկեր Գալուստին, Ճառի, ասմունքի Մեր հիացմունքին։ Մենք այդ տձևին Մի ուրիշ ձևի Սիրում ենք էլի, Հարգում ավելի, Բայց չենք բարբառում՝ Երես է առնում՝ Առիթ-անառիթ, Դեմքներիս թռնում։
Այ ուրիշ բան է, Մեր Աշոտյանը։ Նա ուրիշ տիպ է, Սաղի հետ քիփ է (Սատկածի հետ ջոկ), Մեր էդ անշառը, Մեր անկաշառը, Հավաքում աչոկ՝ Տանը, թե դրսում, Պարապ, թե գործի։ Պակասը փորձի Լրացնում ֆեյսում՝ Լայք է աղերսում։ Ով շեֆին անհաս Մեր դուր չի գալիս Աշոտյանին՝ ֆաս Քսի է տալիս։ Ու մեր քաչալը, Առանց պատճառի Անցնում է ճառի, Գռմռում, հաչում, Խոսքով բարբաջուն Հոգի է կանչում, Ստատուս է գրում Ու զոհին մրում։
Խախտում է ֆիքսում, Բիզնես է կիսում, Սաշիկն անուսում՝ Մեր հիսուն-հիսուն։ Նա մի երբեմնի, Մի երևելիների Շոֆեռ էր պազի, Բայց երբ որ անցավ Եղբայրը դարձավ, Երկրի նախագահ, Սաշիկը ագահ՝ Զույգ ոտքը գազին, Հասավ մուրազին։ Սաշը մեր ախպեր, Առաջին տարում՝ Մինչ հաջորդ գարուն, Թեկուզ և անուս, Բայց դարձավ հարուստ՝ Միլիարդների տեր։
Մեր թայֆեն բիրջա, Մեր բիրջը թայֆա, Ու դա շատ կայֆա, Ու դա ձեզ քիչա։
Թայֆակայֆեր
25.02.2015