Այսօրվա հատիկը ցանած, Գալիքի մի ամբողջ հասկ է, Գալիքի շիվ է մի ոսկե Այսօրվա բողբոջը ծլած։
Այսօրվա մի քարը դըրած Քո վաղվա օջախն է ու տունն է, Քո վաղվա պատիվն ու անունն է Այսօրվա պայքարը քո մղած։
Իմացիր, որ առանց հատիկ, Առանց շիվ ու առանց քարի, Առանց քո այսօրվա պայքարի, Չկա վաղն արժանապատիվ։
Սահյանային
26.02.2015