Տատս, մի օր, մի առավոտ, Գաղջամուղջի ժամերին, Քնից հանեց, կանչեց իր մոտ, Իր կրակոտ թոռներին։
Քնաթաթախ, ոտաբոբիկ, Կիսաքուն ու կիսարթուն, Մենք՝ թոռներով, եկանք մոտիկ, Հանգիստ պառկած մեր տատուն։
— Տատի, տատի, ի՞նչ է եղել, Վատ երա՞զ ես տեսել դու, Թե՞ աչքերիդ քունը փախել, Ու եղել ես կիսաքուն։
— Դա չի, բնավ, հավաքվելու Պատճառն, — ասավ տատը մեր, — Ոչ երգելու ու պարելու, Ոչ ասելու ջերմ խոսքեր։
Մենք ամենքս հյուր ենք կյանքում, Մեր ծննդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս հանցավոր աշխարհից։
Որքան ունեք ձեր մեջ ցասում, Այդքան խփեք, իմ թոռներ, Հիսուն, վաթսուն, ութանասուն, Ու սովորեք շուտ թռնել։
Աստծուց առաջ դուք ձեզ սիրեք, Աստծուց այն կողմ ոչ մեկին, Միայն իրար սեր նվիրեք, Ու մեկ էլ ձեր փեսեքին։
Կյանքում կիսել դուք իմացեք Ու բաժանել երկուսի, Շուրջբոլորը փոխել փորձեք, Վերածել մեծ կրկեսի։
Տատս պառկած այսպես խոսեց, Մի քիչ պակաս կամ ավել, Բայց այդպես էլ հստակ չասեց, Թե ինչու ենք հավաքվել։
Ս. Սարգսյան Ինչպես տատս կասեր
03.03.2015