Վերադառնալ ընթերցարան

54 · 05.03.2015

Ասք անմարդկային ապրելակերպի և չոր աթարից հեղուկ վառելիք (բիոդիզել) ստանալու մասին

55 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

*** Լևոնն ասած Գագիկին. — Դու մի՛ լսիր Մուկիկին, Եկ ինձ եղիր բախտակից, Սերժին գցենք հարթակից։

Դու արքա ես, թագավոր, Եթե կանգնես ինձ քավոր, Ես ջանքերով քառյակի, Կամ, ինչու ոչ, եռյակի,

Մեր համատեղ ուժերով, Թեկուզ մի քիչ տուժելով, Միտինգ կանենք մի օր մեծ, Սերժին կանենք գահընկեց։

Հետևելով խորհրդին Գագիկն ելավ ելույթի, Հայտարարեց, որ ինքը Կառաջնորդի դաշինքը։

Քառյակ, եռյակ խաղալով, Երեք ոտքից կաղալով, Ընդդիմություն կոչվածը Ծավալեց իր սուրբ գործը։

Իմաց տվին՝ գեղովի Հավաքվեցին ժողովի, Բհկ-ն ու Կոնգրեսը, Ժառանգության մի կեսը։

Ժողով արին, խոսեցին, Ելույթ ու ճառ հոսեցին, Տվին առան, որ պիտի Սերժը գնա հանգստի։

*** (2) Աշխարհը՝ փոքր, երկիրս մի բուռ, Ժողովի լուրը անցավ դռնեդուռ, Փողոցից փողոց, ու բերնեբերան Ծեղը դարձրեցին ահռելի գերան,

Հասցրին Սերժին, թե գիտե՞ս աղա, Շախմատ է ուզում Գագիկը խաղալ։ Սերժը, որ լսեց այս տհաճ բոթը՝ — Էդ ո՞վ է դարձել, — գոռաց, — էդ դոդը,

Քանի՞ գլուխ կա նրա ուսերին, Որ ինձ՝ աշխարհի շախմատասերին, Ձեռնոց է նետում էդ անիրավը, Երևի քի՞չ է իրեն իր ցավը։

Հենց հիմա, մեր ողջ ուժերը համայն, Կենտրոնացնում եք Մելիք Ադամյան, Պիտի մեծ ժողով անենք ու տականք Գագիկին պիտի հակահարված տանք։

Ու ինչպես ասեց, այդպես էլ եղավ, Բոլորը առյուծ ու հզոր եղան, Ամեն մեկն առած իր բաժին քարը, Նետեց Գագիկի ցանած բոստանը։

*** (3)

Մթնեց երկինքը հայոց, Կայծակ շանթեց, կրակ, բոց Ու խառնվեց ամեն ինչ։ Լևոնն առավ մի գրիչ, Լարեց ուժերը համակ Սերժին գրեց բաց նամակ. Բարև, սիրուն նախագահ, Որ ոչ անկուշտ, ոչ ագահ, Ոչ անտաշ ես, ոչ տգետ։ Շատ եմ ուզում ես Ձեզ հետ Մոտ օրերս հանդիպեմ, Մի դիմում էլ ես գրեմ։ Թե չգիտեք՝ ասեմ Ձեզ, Այդ Գագիկը թիզ ու կես, Հողը չարժի ոտքիդ տակ։ Էլ ի՞նչ շախմատ, ի՞նչ ճատրակ… Կատակ արի ես մոտը Լուրջ ընդունեց այդ դոդը։

*** (4) Հեռու, հեռավոր հյուսիսում, Ուր Սաշիկը ոչինչ չի կիսում, Ուր Սերժիկը չունի ոչ մի դեր, Ապրում էր Սամվելն անվեհեր։

Նա սփռում էր շուրջը միայն սեր, Եվ սրտեր էր հաշտեցնում նա բաժան, Շատ տխրեց Սամվելը սիրաբեր Երբ լսեց պատմությունն այս դաժան։

Եվ փութով ջերմացրեց նա էլի Ու տվեց նոր ոգի նոր կյանքի, Սերժիկի, Գագիկի սրտերին՝ Կարոտած սիրու և հեշտանքի։

Ասք անմարդկային ապրելակերպի և չոր աթարից հեղուկ վառելիք (բիոդիզել) ստանալու մասին

05.03.2015