Վերադառնալ ընթերցարան

61 · 30.03.2015

Լայքել

62 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Լայքել, լայքել, այնպես լայքել, Որ ֆեյսբուքը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։ Լայքել, լայքել, այնպես լայքել, Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո պրոֆիլի մանրությունը։

Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, Թե ինքդ քեզ լայքահարես ու համառես, քեզ հետ վիճի, քեզ չզիջի, համբերատար քեզ հետ խոսի, հակառակում քեզ համոզի Ինքը... ֆեյսահայությունը…

Լայքել, լայքել, այնպես լայքել, Որ ուրիշի խինդով խնդաս, Որ ուրիշի սմայլիկով Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս։ Սելֆի անես ամենքի հետ, Եվ ամենուր լինես չիքին, «Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ, Ֆեյսից պատմես դու ամենքին։

Տրվես ֆեյսին լույսի նման Եվ չխաբվես կույսի նման։ Արշալույսի նման բացվես Ֆըրենդներդ, Վերջալույսի նման բոցվես Ֆըրենդներիդ։

Թե լաց լինես՝ նրանց համար, Թե բաց լինես՝ նրանց համար։ Սոված լինես նրանց համար՝ Մըտքի սոված, Քեզ նրանցով կյանքում զինես Ու նրանցով կյանքում լինես Ոգևորված։

Եվ ստատուսով ֆեյսում լինես Թույլ կամ ուժեղ, Եվ ստատուսով ֆեյսում լինես Բույլ կամ մժեղ, Թշվառ՝ ինչպես անապաստան, Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…

Լայքել, լայքել, այնպես լայքել… Նյուզֆիդերում մթնես-ամպես, Չաթով շփվես, չաթահարվես. Մեկի էջում ընդարձակվես, Մեկ ուրիշին բլոկ գցես. Մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես՝ Մեկին խայթես, մեկին կծես…

Լայքել, լայքել, այնպես մեկտեղ, Լայքդ խառնես ֆեյսի լայքին, Տառապանքդ՝ տառապանքին, Ջանքդ՝ ջանքիդ, Ցանքդ՝ ցանքիդ, Եվ ենթարկվել նրանց կամքին, Նրանց կյանքն էլ քեզ ենթարկել, Դառնալ և՛ լայք, և՛ լայքարգել…

Պ․ Սևակ Լայքել

30.03.2015