Մի խամրած մետաղի կտոր, Ոտքի տակ ցեխերի մեջ, Բյուրավոր եկվոր ու անցորդ՝ Բարբարոս ցեղերի հետ։
Դարերում խունացած, բայց կուռ, Հավատքից առավել պինդ, Մի խամրած մետաղի կտոր, Մի նախշուն արծաթե գինդ։
Ով գիտի տիրոջն այս զարդի, Ով գիտի ով է թողել, Ով գիտի՝ տեսել հազար դի, Այդքան էլ տեր է փոխել։
Ու հիմա հերթական անգամ Փայլից ու հմայքից զուրկ Ընկած է անպիտան, անկապ, Քանց դոստից մնացած հուշ,
Մինչև որ մեկն էլի պեղի, Նոր կյանք տա, ժպիտ ու խինդ Խունացած, խամրած մետաղը Անվանի արծաթե գինդ։
13․05․2016
Տաաարինե՜ր, ուր եք գնում դուք ինձ ասեք, այդպես արագ, Կկկարոտեմ, թե ինձ շուտով տանեն բանակ, Տաաարինե՜ր, ուր եք թռչում, դուք իմ քաղցր տարիներ, Ձեզ բոլորիդ կկարոտեմ Հասմիկ, Վարսիկ, Կարինե։
Վերջին զանգից հինգ է պակաս, Չորս է պակաս, երկուս, մեկ, Ավարտեցինք մենք դպրոցը, Շուտով բուհն էլ կավարտենք։
Վեերջիին զաաաանգ, Տա-նա-նայ, տա-նայ-նա-նայ, Վեերջիին զաաաանգ, Տայ-նա-նա-նայ, տա-նայ, նայ։
Տաաարինե՜ր, ուր եք գնում դուք ինձ ասեք, այդպես արագ, Կկկարոտեմ, թե չտեսնեմ ես դասղեկիս երկար բարակ, Տաաարինե՜ր, ո՞ւր եք թռչում, ինչպես քամի ո՞ւր սուրում, Ինձ հետ տարեք՝ նորից լինեմ մանկապարտեզ-մսուրում։
Վերջին զանգից հինգ է պակաս, Չորս է պակաս, երկուս, մեկ, Ավարտեցինք մենք դպրոցը, Շուտով նոր կյանք կմտնենք։
Վեերջիին զաաաանգ, Տա-նա-նայ, տա-նայ-նա-նայ, Վեերջիին զաաաանգ, Տայ-նա-նա-նայ, տա-նայ, նայ։
Թաթա Սիմոնյան Վերջին զանգ №16
#ՇՈՒՏՈՎ #СКОРО #SOON #Hit #ԽԻՏ #ХИТ
12.05.2015