Մի բաժակ թեյի բուրմունքի ներքո՝ Արծաթաջրած մի կտոր ոսկի, Մի կտոր չոր հաց՝ պղնձից էլ չոր, Ծամում ենք լռին՝ առանց մի խոսքի։
Արծաթաջրած մի կտոր ոսկի, Պղնձից էլ չոր մի կտոր չոր հաց, Թերթում երկուսով օրերը անցած Ծամում ենք հացը առանց մի խոսքի։
Չեն եղել օրեր, չի եղել անցյալ, Մեր աչքից հեռու հոսել է կյանքը, Պղնձաջրած մի կտոր արծաթ Վայրկյան է եղել կյանքի բերկրանքը։
Պեղել ենք, բերել՝ շարել կողք-կողքի, Ոսկի ու արծաթ, արծաթ ու պղինձ, Թվում է ոչինչ բացի մորմոքից, Չտվեց կյանքը, ոչ քեզ ու ոչ ինձ։
Արծաթաջրած ոսկու մի կտոր, Մի կտոր արծաթ՝ պղնձի շերտով, Մի կտոր չոր հաց՝ պղնձից էլ չոր, Մի բաժակ թեյի բուրմունքի ներքո։
Անցած մի ողջ կյանք՝ առանց մի խոսքի…
13.05.2015