Վերադառնալ ընթերցարան

65 · 19.05.2015

Մի կարմիր դիպլոմով գըռուզչիկ

66 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ես՝ կարմիր դիպլոմով գըռուզչիկ, Լավ տղա եմ եղել միշտ քուչի, Չեմ տեսել ես հարուստ պապ ու տատ, Պատրաստի չեմ դարձել դեպուտատ։ Իմ արդար քրտինքի հաշվին, Դուրս գալով սեփական կաշվից, Քծնանքով ու խոսքով շողոքորթ, Կորցրած և աբուռ, և ամոթ, Քարշ գալով շեֆերի ոտքի տակ Պաշտոնը դարձնելով նպատակ, Նախարար եմ դարձել ես քուչից, Ես՝ կարմիր դիպլոմով գըռուզչիկ։

Վարդան Ղանմազյան Մի կարմիր դիպլոմով գըռուզչիկ

19.05.2015