Աչքից հեռու․ և չար աչքից, նաև բարի… հանդարտ, դանդաղ, երկար-բարակ Ապրում եմ ես, չեմ մահանում, քանի տարի ու քանի դար, հազարամյակ։ Մերթ հույնի հետ, մերթ պարսիկի, մեկ արաբի ու թուրքի հետ... մերթ միայնակ։ Եղբայրաբար, մտերմաբար, թշնամաբար, շուքի ներքո, հովանու տակ։ Չեմ մահանում, աչքից հեռու-աչքերս գոց, ականջներս, բերանս փակ։
16.06.2013