Ես չիմացա, թե ինչու, Դու չիմացար, թե ինչպես Պայքար չեղավ անզիջում, Ոչ ոք չելավ ասպարեզ։
Խառնվեցինք իրարու, — Պահն է, — ասինք վերջապես, Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու։
Բայց գործ չարած փողոցում, Վերադարձանք նորից ֆեյս, Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու։
Ու էությամբ մենք հլու, Եղանք խոնարհ, եղանք հեզ, Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու։
Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու Հայտնվեցինք խորապես Մենք քա*ի մեջ ազգակուլ
Ու չխղճաց բախտը մեզ, Ծնունդ չեղավ պայքարում, Դու չիմացար, թե ինչու, Ես չիմացա, թե ինչպես։
Որպես քոչվոր ու գնչու, Պանդուխտ դարձանք մշտապես, Եվ չիմացանք, թե ինչու, Եվ չիմացանք, թե ինչպես։
Համո Սահյան Ընչո՞ւ
09.06.2015