Վերադառնալ ընթերցարան

73 · 08.06.2015

տաղ Հրանուշի

74 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր Ուղիների ժապավեններն անհամար, Ու նստում եմ ճամփի վրա ամեն օր Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։

Եվ քո մոլոր ուղիներում, ո՛վ գիտե, Գուցե մի օր ետ գաս նորից հայրենիք. Գուցե ժպտա բախտն ինձ, և դու արծաթե Կամ թե ոսկե դրամ բերես՝ որպես կիրք։

Օձանըման ոլորումով հեռախույս Իմ հայ պանդուխտ, քեզ եմ կանչում օրնիբուն. Մի թող անտեր, դատարկաձեռն ու անհույս, Ականջալուր եղիր խեղճիս, արի՛ տուն։

Վահան Տերյան տաղ Հրանուշի

08.06.2015