Մատուռների, տաճարների ու վանքերի կարիք ունենք, Սևասքեմ, վեղարակիր բանակների կարիք ունենք, Բազմաթափոր պատարագի շարականով գեղալեզու Սփոփվելու ու սրբերով ամոքվելու կարիք ունենք։
Մկրտվելու, աղոթելու, դարձի գալու կարիք ունենք Թաղման, յոթի ու քառսունքի, տարեդարձի կարիք ունենք, Որդեկորույս ծնողի պես կամ որբի պես՝ ծնողազուրկ, Սգի, լացի, հոգեհացի, մեռելոցի կարիք ունենք։
Տիգրան Սարգսյան Տաղ մեռելոցականների
05.06.2015