Կար մի ժամանակ, Աշխարհը համակ, Ոնց տատս կասեր՝ Պանրի կարաս էր։ Բայց արի ու տես, Այ, այստված սիրես, Էն ցարը եկել, Պոզերը տնկել, Ասում է՝ ջնջեք Էդ պանիրն անհետք։ Ասում է՝ թե որ Պարմեզան, ռոքֆոր, Կամ մացարելա Աչքիս չերևա։
Հիմա գեղովի՝ Եկել ժողովի, Որ գտնենք հնար, Ու մեր բարերար Գագոն խնամի, Ասում է՝ որ մի Ժամ սարքենք ավել, Առ Աստվածը վեր Աղոթենք փութով, Գուցե և շուտով, Մեր ձայնը տկար Պուծինը մեր ցար Լսի, ու գեղին Մեր շատ չնեղի։ Ու որ գեղովի՝ Ով իրեն գովի, Մի կտոր պանրի Համար չսպանի։
Բայց ես կարծում եմ Մի ժամը քիչ է, Առաջարկ ունեմ․ Որ մեր փրկիչը, Սերժ ազատիչը, Մի նամակ գրի՝ Իմաց տա ցարին, Որ մեր Անճարի Մկները բարի, Հլու է գեղը։ Մի ժամի տեղը Կսարքենք հինգը՝ Հինգ եկեղեցի, Գազպրոմի, ՀԷՑ-ի, Պարտքը կփակենք, Պատճառ կգտնենք՝ Կտանք Սյունիքը, Միայն թե ինքը՝ Ցարը մեր լույսի, Չանախի հույսին Չթողնի գեղը։ Նեղն ենք... շատ նեղը...
Մուկիկի գանգատը
07.08.2015