Գարուն էր՝ ու ոչինչ չարեցի, Խոպանդ անմշակ մնաց, Ոչինչս տանջվելով ցանեցի, Արտի մեջ քո պարարտ ու թաց։
Գարուն էր, ու ոչինչ ցանեցի, Իմ պարկում սերմացու չկար, Գերանդիս սրեցի, քաղեցի, Բայց սեզդ նվազ էր, տկար։
Գարուն էր... այդպես էլ փակեցի, Առաջին էջը իմ ցանքի, Ու հետո, երբ դուռդ թակեցի՝ Չկային հավերը վանքի։
Մշակի գանգատը
15.08.2015