Վերադառնալ ընթերցարան

93 · 09.11.2015

Դևը, Այոն և Ոչը

94 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մի օր Դևը բռնում է սերժիկին, սաշիկին ու լյովիկին։ Ասում է․ — Մի հարց եմ տալիս, ով սխալ պատասխանեց՝ ուտելու եմ։ Մտածելու համար մինչև դեկտեմբերի 6-ը ժամանակ ունեք։ Ասեք՝ «Այո՞», թե՞ «Ոչ»։ Սերժիկը է թե՝ — Ես գիտեմ, ճիշտ պատասխանը «Այո»-ն է, տղե՛ք։ Եկեք ասենք «այո»։ — Սաշիկը թե, ապե՛ր, դե որ դու էդքան ուվերեննի ես քո ճշտի վրեն՝ դու առաջինը պատասխանի։ Եթե հանկարծ քեզ կերավ ես ու լյովիկը կասենք՝ «Ոչ»։ Լյովիկը սուս ու փուս կանգնած՝ ձեն չի հանում․ — Հը, լյով։ Դու «Այո»-ի կողմի՞ց ես, թե՞ «Ոչ»-ի։ Ի՞նչ էս մտածում։ — Ապե՛ր, մտածում եմ, որ հանկարծ երկուսիտ էլ կերավ, ես ի՞նչ եմ պատասխանելու։

Գալիս է դեկտեմբերի 6-ը․․ — Հը՞, սերժիկ՝ «Այո՞», թե՞ «Ոչ», — հարցնում է Դևը Սերժիկը թե․ — Միանշանակ «Այո»։ — Սխալ է, — ասում է դևը ու համփ սերժիկին կուլ է տալիս։ — Լավ, դե որ դու սերժիկին կերար, ուրեմն ես գիտեմ ճիշտ պատասխանը։ Ճիշտ պատասխանը «Ոչ»-ն է, — ասում է սաշիկը։ — Սխալ է, — ասում է Դևը ու համփ սաշիկին էլ է կուլ տալիս։ Հերթը հասնում է լյովիկին։ — Քո հերթն է, լյովիկ։ Ասա, «Այո՞», թե՞ «Ոչ»։ — Սերժիկն «Այո» ասեց՝ կերար, սաշիկը «Ոչ» ասեց՝ կերար։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Կեր ինձ, բայց խնդրում եմ, ուտելուց առաջ ճիշտը ասա՝ իմանամ՝ նոր կեր։ — Ճիշտը, — ասում է դևը, — անկախ ամեն ինչից, ձեզ ուտելն է, — ու համփ լյովիկին էլ է կուլ տալիս։

Դևը, Այոն և Ոչը

09.11.2015