Վերադառնալ ընթերցարան

92 · 04.11.2015

Գուսան Ասան

93 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ապե, սաղ սուտ ա, Ամեն ինչ կուտ ա, Միակ ճշմարիտը Մեր ավանդույթն ա։

Մեր ճաշկերույթը, Մեր խաշկերույթը, Ուտուշ-խմուշի Մեր մշակույթը։

Ով էլ ինչ ասի, Ինչ էլ քարոզի, Մեր մեջից ելած Մուկն ա կարասի,

Որը միշտ կուզի, Որ մեզ վնասի, Մեր ադաթները Ծաղրի, տնազի։

Մեզ ոչ ոք երբեք Չի լինի արգելք, Պատնեշ չի լինել Որ մուղամ երգենք,

Բուտկեն հայաթի Լսենք բայաթի, Անունը դնենք՝ Երգեր Սայաթի։

Արվեստն ու գիրը, Օրենքի ծիրը, Չեն կարող լինել Հարցն ու խնդիրը։

Մեր միակ հարցը Մեր աղ ու հացն ա, Ճշտով ապրածը, Ու նիստ ու կացն ա։

Գողական, տերտեր, Միլիցա ընկեր Ունենք ու երկրին Մենք ենք տեր, ախպե՛ր։

Էնպես որ, Մուրադ, Նախ նայի'ր վրադ, Հետո ինձ ասա՝ Ոնց աԲրեմ, բըռա՛տ։

Գուսան Ասան

04.11.2015