Նյու Յորքը մի ժամանակ էր Նյու Յորք։ Հարգանք կար, պատիվ կար, թասիբ կար։ Էսօր մոմը ձեռդ սաղ Նյու Յորքը ֆռռաս՝ մի բնիկ Նյու Յորքցի չես կարա ճարես։ Մեծ ճգնաժամի տարիներին լրիվ փախան Լոս, ու մեր քաղաքը լցվեց կողի ցեղերի հնդկացիներով։ Հիշում եմ, փոքր էինք, Թայմ Սքուերի քուչեն լռված էինք 10—12 տարեկան թայդաշներով։ Մեկ էլ մեր կողի քուչի մի ջութակահար կար, կոնս էր սովորում, մեր երկու տարիքին, բոյլուխ՝ մի ցիլոյով էշ, հասավ մեզ, ոնց եղավ, քամին փչե՞ց, թե ի՞նչ՝ սրա ցիլոն ընկավ։ էսի կզեց, որ ցիլոն վեկալի, մեկ էլ մեր տղեքից Ծյոմը սրա ոռին որ մի հատ քացով չդրե՞ց, էսի իր լոլոզ բոյով մեկ փռվեց ցիլոյի կողը, ջութակն էլ տուփով ձեռից թռավ։ Վրդոն իրեն չկորցրեց ջութակն առավ ու սաղով թռանք։ էս խեղճ հարիֆը մի շաբաթ դասի չգնաց։ Առավոտից իրիկուն մեր հայաթը քցած էր։ Խնդրում էր, որ ջութակը չվնասենք, հետ տանք։ Ասում էր՝ պապուս ջութակնա, տղեք, որ իմանա կորցրել եմ շատ կտխրի։ Մի շաբաթից մի հինգ մաեթ պոկինք ջութակը հետ տվինք հարիֆին։ Հետո իմացանք, որ ինչ որ հայտնի մարդու թոռ էր՝ Պիկասոյի կամ Սարյանի, լավ չեմ հիշում։ Այ ըտենց մարդկանց հետ էինք տալիս—առնում, այ ախպեր։ Թե չէ հիմի ի՞նչ Նյու Յորք, ասա Նյու Յորքից բան ա մնացե՞լ...
Թեոդորոս Դրայզեր Բնիկը
28.10.2015