Վերադառնալ ընթերցարան

10 · 21.10.2013

Բույնը փախավ վազեվազ

10 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մեկ, մեկ, մեկ, մեկ Ես մկնիկն եմ, մուկն եմ նենգ, Եր-կու, եր-կու, Ես անվախ եմ աներկյուղ, Ե-րեք, ե-րեք, Հապա կատվին մի բերեք, Չորս, չորս, չորս, չորս, Տեղում դարձնեմ մկան որս։ Հինգ, հինգ, հինգ, հինգ, Ճանկերն ակցան, պոչը լինգ, Վեց, վեց, վեց, վեց, Հանկարծ կատուն հայտնվեց, Յոթ, յոթ, յոթ, յոթ, Մուկը վախկոտ, պարծենկոտ, Ութ, ութ, ութ, ութ, Սրտի մեջ դող, աչքը՝ մութ, Ինն, ինն, ինն, ինն, Հենց որ տեսավ չալ կատվին, Տաս, տաս, տաս, տաս, Բույնը փախավ վազեվազ։

21.10.2013