— Աղազար, էս Նիկոլից խելքդ ի՞նչ ա կտրում — է՜, Սաղաթել, ինձ ես խոսացնո՞ւմ... — Չէ, այ տղա, դու գիտես, որ ինձ համար քո կարծիքը կարևոր ա... — Չգիտեմ, Սաղաթել... Նիկոլ մի ասա, մի սրբագրիչ ասա — Այ, տա, բայց ինքը խմբագի՞ր չէր — Հա, խմբագիր էլ էր, խմբավար էլ էր... բայց հիմա սրբագրիչ է — Ո՞ր թերթում — Թերթում չի — Բա՞... գի՞րք ա սրբագրում... — Չէ, Սաղաթել, պատմություն... — Պատմության դասագիր՞ք... — Չէ, դասագիրք չէ, Սաղաթել, երեսուն տարվա պատմությունն ա սրբագրում։ Երեսուն տարվա թալան ա սրբագրում, ունեզրկումը, դժբախտացումը, աքսորը, գաղթը, ինքնիշխանության կորուստը... պատմությունն էլի, Սաղաթել, պատմությունը ոնց ա լինում... — Աղազար, քեզանից բան չեմ հասկանում... Ես, ախր, մեր վարչապետից եմ հարցնում... համար, դու ոնց որ ուրիշ բան ես պատմում... — Սաղաթել, ուրիշից չեմ պատմում, հենց վարչապետի մասին էլ պատմում եմ... Հիշո՞ւմ ես, որ հեղափոխության օրերին ասավ՝ հզոր ժողովուրդ, դուխով ժողովուրդ, սա թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն է... — Հիշում եմ, բա ո՞նց — Բա, հետո հիշո՞ւմ ես, որ ընտրություններից հետո եկավ, ասավ, թե՝ էս իշխանափոխությունը ժողովուրդն արեց... — Հա, էդ էլ եմ հիշում... — Բայց հիշում ես չէ՞, որ ժողովուրդը իշխանափոխություն չէր արել, այլ հեղափոխություն — Հա, հիշում եմ — Դե, բա ի՞նչի համար էր դուրս եկել — Դուրս էր եկել, որ ռեժիմը տապալի, հեղափոխություն անի, էլի... — Ապրես, է՞լ — Է՞լ... դե, որ... ո՞նց էին ասում... համակարգը փոխի — Ապրես, է՞լ... — Դե, որ գողացածը, թալանածը վերադարձնեն պետությանը — Ապրես, է՞լ... — Դե... որ... Աղազար, ինձ էդ հարցերը ինչի՞ ես տալիս։ — Ուզում եմ տեսնեմ՝ հիշո՞ւմ ես, Սաղաթել... — Հա, հիշում եմ, ո՞նց չեմ հիշում... — Դե, հիմի, ասա ինձ, թե էդ հեղափոխության դուրս եկած ժողովրդի ուզածներից ո՞րն է իրականացել... — Ըըըը... դժվար հարց ես տալիս, Աղազար։ — Դժվար չէ, Սաղաթել, շատ հեշտ հարց ա... իսկ ճիշտ պատասխանն ա՝ «ոչ մեկը»։ Մեկուկես տարվա մեջ ոչ մեկը... հասկանո՞ւմ ես — Հա, բայց կարծում ես դա տենց հեշտ լինող գործ էր ու չարե՞ց — Սաղաթել, կարծում ես, դա ավելի դժվար գործ էր քան Սերժին աթոռից գցե՞լը... — Չէ... — Բա, «չէ» ու ջան... Սերժին ո՞վ աթոռից գահընկեց արեց — Դե... ժողովուրդը — Բա դա անող ժողովուրդը չէր կարա՞ մնացածն էլ աներ — Թե որ կարար, բա, խի՞ չարեց — Որովհետե, Նիկոլն ասավ՝ ժողովուրդ՝ դու քո գործն արիր, հիմի դու գնա տուն, ես ինչ պետք է կանեմ։ — Բա, դա սրբագրիչի հետ ի՞նչ կապ ուներ, Աղազար։ — Էն կապն ուներ, Սաղաթել, որ էդ գործերը չանելով, քո վարչապետը մի քանի հոգուց բացի, մնացածին ժամանակ տվեց մաքրեն իրենց ոռի տակի կեղտը։ Այ, էդ կապն ուներ։ Որը պատգամավոր դառավ, որը խոշոր սեփականատեր, որը փախավ Ռուսաստան, որը գնաց Լոնդոն... — Հետո՞... — Հետո էլ էն, որ մի հինգ տարի հետո, էն պահանջները, որ կային ժողովրդի մեջ՝ չեն լինելու... ասելու են՝ հեղափոխություն եղել ա՝ ով մուծվելու էր՝ մուծվել ա (որն էլ կամազով ու բելազով), էլ էդ մարդկանցից պարտքուպահանջ չկա... — Հա՜, այ հիմա հասկացա... — Դե, լավ ա, որ հասկացար... լավ, ուշ ա, վեր կաց գնա տուն՝ չմրսես՝ ցիստիտդ էլի գլուխ չբարձրացնի... պառավիդ էլ ասա՝ Նիկոլի գրառումների տակ քիչ պլոր-մլորը ուտի, դրանով ոչ Նիկոլին է լավություն անում, ոչ էլ քեզ ու իրա թոռներին։ — Կասեմ, Աղազար, էլի եմ ասել... բայց դե կնիկ ա, չի լսում, իրա էշն ա առաջ տանում... ասում ա, դու հաստատ էն պիցայակեր Աղազարի հետ էլի շփվել ես... գիտես, թե ես քեզ ոնց եմ հարգում... բայց դե, որ չի լսում՝ ի՞նչ անեմ... օր ծերություն հո չեմ բաժանվելու՝ գեղով մեկ ծաղրուծանակի առարկա դառնամ... — Հա, էդ էլ ես ճիշտ ասում... ոնց էլ չլինի ձմեռ է, ծոցում տաք կլինի... — Հա... գնամ, ուշ ա, պրոֆիլս էլ բաց եմ թողել... բարի գիշեր, Աղազար... — Բարի գիշեր, Սաղաթել...
Սաղաթել Աղազարյան Սրբագրիչը
Օ, мой Аполлон, не дай мне лиры, Не дай мне лиры, а дай мне шит, Чтоб защитить мне род мой старинный, От курдов, от турок и от езид.
Сергей Кургинян и шовинистический пафосоидиотизм среди путлеровских зомби армян эпохи Золотохопановского века в современной Руси в постсомолетосбитый период.
Хайерен O, im Apolon, qnar mi tur indz, Qnar chem uzum ayl mi mec vahan Vor el chkpni hinavurc azgis, Qrdi u turqi, ezdu yataxaaaan!!!
18.12.2015