Վերադառնալ ընթերցարան

110 · 03.02.2016

Ծյուշկին

111 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

(նախերգանք) ——————————————— Ձեզ պիտի պատմեմ մի օյին, Մի սցենար՝ իսկական կինոյի, Անսահման, անսպառ, անհատնում Գեղեցիկ ոգեղեն մի պատում, Որ շատ, շատ առաջ է եղել, Ձեր խոնարհ ծառան էլ պեղել։

——————————————— Մաս առաջին Իսրայել Օրի

Դարեր են անցել այն օրից, Երբ բախտից խռոված Օրին, Չիմացանք ո՞ր ցեցը կծեց, Վեր կացավ աշխարհը կտրեց Ու չոքեց իվանի դռանը, Թե․- Դու ես մեր փրկիչ իվանը,

———————————————— Մաս երկրորդ Պյոտր Առաջին

Մի կաթիլ խիղճն ի՞նչ է՝ թե ունե՞ս, Վեր կաց եկ իմ երկիրն ու տես, Թե ազգս ինչ օր է քաշում, Ինչպես է հալվում ու մաշվում, Պարսիկի ու թուրքի ձեռին։ Վե՛ր գնանք, իմ Պետրոս քեռի։

———————————————— Մաս երկրորդ․ Եկատերինա երկրորդ

Ու թև չեկավ Պետրոսը, Բայց քարը գցվել էր փոսը։ Ու քարը հանելու համար Մի քանի խելոք ու հիմար, Մի քանի Նատաշ ու Իվան, Վեր կացան ու եկան Սևան։

———————————————— Մաս չորրորդ Նիկոլայ Առաջին

Սևանում արևը այրում, Ջրի մեջ իշխանն է փայլում, Խորված- քյաբաբի հոտը, Բռնել էր լեռների օդը։ Գետի պես հոսում էր խողողի Տնական քաշովի օղին։

————————————————— Մաս հինգերրորդ Գարեգին Նժդեհ

Վեցերորդ, յոթերորդ շշից Իվանը մեկ էլ, հոպ, հիշեց, Պատգամը իր երկրի ցարի, Ոնց պիտի ցարին մեծարի։ Բայց եղան մի քանի տեղացի, Գովք չարին՝ իվանին նեղացրին։

————————————————— Մաս Վեցերորդ Սովետականացում

Ու էդտեղ ռուսի իվանը Բարձրացրեց իր սուգ ու շիվանը, Հորինեց լոզունգն իր սուտի Թե․- Աման, թուրքը ձեզ կուտի՝ Թե կտրի էստեղ մեր հոտը, Թե ցարը քաշեց իր ոտը։

———————————————————— Մաս յոթերորդ Երկրորդ հանրապետություն

Ասես թե փրկիչ դիվանի Խոսքը էդ ռուսի իվանի, Մի քանի քծնամոլ հայեր, Ինչպես որ իրենց է վայել, Երգեցին, սարգեցին սաղմոս, Մարդկանց մեջ դյուրհավատ, անուս։

———————————————————— Մաս ութերորդ Ջորի Բալայան և Պուտին

Դե խոսք է, ու խոսքի ուժը, Ինչպես որ թևավոր ղուշը Տարածվեց, սփռվեց երկրով, Դառնալով հավատք ու կրոն։ Մարդիկ՝ էդ հավատքի, մի բառով «Ռուսուլման» կոչվեցին ոչ բարով։

————————————————————— Մաս իններորդ

Զանավեսկա!!! ————————————————————

Ռուսուլման և Լյուդմիլա Պուտինա (օպերա) Ծյուշկին

03.02.2016