Վերադառնալ ընթերցարան

111 · 06.02.2016

Հով անես

112 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մարգարիտան ոտքերիս ու Շուշանը ձեռքերիս, Ես մի Վարդան Այվազյան կամ թե Գալուստ գծի տակ, Ու Սաշիկը հետս կես, ու Սերժիկը խրթվիլակ, Վալիդոլը լեզվիս տակ՝ սարից իջա ես քաղաք,

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին Մարգարիտներ, Վարդաններ ու Շուշաններ տոնուկես, Ու մարդիկ սա տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, խիյար տեսան ու կրկես։

― Ի՜նչ թմրանյութ, ― ասացին, ― ի՜նչ թմրանյութ, ― ու բացին Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝ Անցնում էի երգելով ու շաղ տալով աջ ու ձախ Մարգարիտներ, Վարդաններ ու Հասմիկներ մշակնախ։

Կարծես մի ողջ անտառի պատգամավոր, նախարար Քաղաք իջել լեռներից՝ կանցնեն զմրուխտ հեքիաթով Երկիրը իմ քանդելով ու շաղ տալով մեխակներ, Իմ երգերին կիսաթաց ու գարնանը հոգեթով։

Հով անես

06.02.2016