Ինչպես և խոստացել էր ախոռի առաջատար եզը, երեկոյան կայացավ ժողովը, որտեղ պիտի տրվեին բոլոր հարցերի պատասխանները։ Խոսքի իրավունքով ելույթ ունեցավ կենդանիներից ամենախորհրդավորը՝ նախագառկը․
— Ընկերներ, — ասաց նա, — օրակարգը օրհասական է։ Մենք գազանանոցի վերածելու գոմ չունենք։ Մեր նման փոքր գոմերը իրավունք չունեն ձուկը ոտքերից բռնելու։ Ինչպես տատս էր ասում, պետք է պանիրը գլխց բռնենք, պանիրը։
Բոլորս է հայտնի, որ ախոռների գաղջ մթնոլորտի պատճառով փչանում է թարս աճած խիարի ամբողջ բերքը, որը մենք նպատակ ունեինք արտահանել հարևան 170 մլնանոց ֆերմա։ Այդ հարցը լուծելու համար, առաջարկում եմ գաղջամուկին և Ֆիննականն Գուգուլ Խաշաձկանը, որպես գաղջարարներից ամենագաղջիմացյալների նշանակել գաղջի դեմ պայքարի գաղջարարներ։ Ինչպես տատս էր ասում՝ Գաղջ իմացյալ՝ անգաղջություն։
Առաջարկում եմ նաև հին ընկերներին վերադարձնել հին պաշտոնները, իսկ նախկին կԹության գաղջարարին ուղարկել մի ուրիշ ֆերմա՝ ներկայացնելու համար մեր գոմը...
Գեորգի Օրվելյան ԱնասնաՆախագառկը
13.02.2016