Վերադառնալ ընթերցարան

113 · 26.02.2016

Պարկենք

114 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Պառկեց Վարդգեսն, ու ողջ ազգը մեր հիացավ, Պառկեց Վարդգեսն, ու ողջ ազգը մեր հասկացավ, Որ երբ նազում է ոստիկանն ու կռանում, Նրան անմեղ ձեռբակալում՝ քաղմաս տանում՝ Ֆիննախ Գագոն ինչ որ մի տեղ բյուջեն քամում Քամածը այդ Սերժը մի տեղ տալիս քամուն, Գալուստը իր եդեմական խոսքն է հյուսում, Սաշիկն էլի ինչ որ մեկի մեկն է կիսում։ Շմայիսը մեկին մի տեղ բռնաբարում, Մեկի աչքը Շուշոն մի տեղ բնից հանում, Գեներալը մեկին մեջքից ձեռ է գցում Ծնոտ պոկող մեկը՝ մեկի հարցն է լուծում, Ինչ որ մի տեղ Նարեկը հին շենք է քանդում, Մի ուրիշ տեղ Շանթն է անմեղ նստած բանտում։ Միշիկը լուռ գլուխներն է մեր լվանում, Այդ պատճառով կյանքը այստեղ չի լավանում։

Պառկեց Վարդգեսն, ու ողջ ազգը մեր հիացավ, Պառկեց Վարդգեսն, ու ողջ ազգը մեր հասկացավ, Որ պառկել չէ սա, այլ երկրի քաջ պատմություն, Ուր պարտությունն անգամ ունի հպարտություն, Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, Որ այս ջանքով, Ու այս կամքով Պառկել գիտի... Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի, — Հալալ է քեզ, Վարդգես, պառկիր... Պառկիր, Դու դեռ երազ ունես կատարելու, Վրեժ ունես այս ռեժիմից դեռ հանելու. Պառկիր, խրոխտ ու քաջարի դու Գասպարի, Պառկիր, մի օր պիտի ելնես ու գաս պարի։ Գասպեն, դեռ քո ձեռքին է կարոտում, Հայոց հողը արդարության է կարոտում։ Պառկիր, Մինչև ողջ հայերով մենք ամբարվենք, Եվ ազգովի Օպերայի բակում պարենք...

Գագիկ Գինոսյան Պարկենք

26.02.2016