Ճշտով Մհերը հզոր ու անվախ Քառասուն տարի իշխում էր Թոխմախ։ Իշխում էր Ճշտով ու իրեն օրում Նա չէր բլթցրել քառասուն տարում։ Թոխմախի գյոլից շա՜տ ու շատ հեռու Թնդում էր նրա հռչակն ահարկու, Խոսվում էր աԲրած Ճիշտը անվեհեր. Հազար բերան էր — մի ճշտով-Մհեր։
Էսպես, անձնուրաց ճշտի պահապան, Թոխմախի քուչեն նստած էր իշխան Քառասուն տարի։ Քառասուն տարում Նա չէր սայթակել դեռ իրեն օրում։ Մհերի ճիշտը եղել էր փարոս Հարգել են նրան Փայլակ ու Փանոս, Հարգել են նրան Շաքրոն ու Դեդը, Սեղան են նստել, հաց կիսել հետը, Քանզի չէր շեղվել ճշտից Մհերը, Իսկ շեղվողներին դրել էր տեղը։
Էսպես նա իշխեց քառասուն տարի, Մինչև որ մի օր ծերուկն անտառի, Նեղված թշնամու տված բարևից Շշպռեց նրան՝ փռեց արևին։ Նախ մասսաներին անվանեց նախիր, Իսկ հետո հերթով ուղարկեց «на хер»։ Ու էդ սև օրը հստակ երևաց, Ոնց Մհերի տակ ճիշտը երերաց։
Բայց վրա հասան յախշի տղերքը, Ու սկսեցին երգել հին երգը․ — Քֆուր չի արել, ախպեր Մհերը, Ով սուտ է ասում՝ շուն դառնա հերը, Երդվուն ենք ահա մենք «հորս արև», Սո՞ւտ հո չենք երդվում՝ Աստված կա վերև։
Ու սկիզբ առավ ֆռռիկ, կըռուտիտ․ — Ով Աստվածային էս կուտը չուտի, Ով որ դեմ գնա Մհերի ճիշտին, Նա կհանդիպի կյանքում մեծ վշտի։ Զի անհնար է Մհերը քափուր, Որ տված լինի իր կյանքում քֆուր։ Նրա բերանից հայհոյանք բառը, Չի լսել երբեք արար աշխարհը։ Էնքան բարի է, Մհերը, խոհեմ՝ Ի՛նքը չի թողնում մարդիկ հայհոյեն, Ու հայհոյողին պոկում շլինքը, Ծնոտն է պոկում, հենց անձամբ ինքը։
Էսպես ձեն-ձենի, մեջք-մեջքի տված, Էնպես արեցին, որ մարդկանց թվաց, Որ ճշտի պաշտպան Մհերը Թոխմախ Փրկեց պատիվը՝ չդառավ չաթլան։
Ալեքսանդր Թամանյան Պլանի Գլուխ
26.02.2016