Վերադառնալ ընթերցարան

115 · 27.02.2016

Ընդկեր

116 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Եվ ինչո՞ւ է հույսը վերջում մեռնում, Եվ ինչո՞ւ չի թողնում թելը կտրել, Ինչո՞ւ ամեն անգամ, երբ բացում եմ քո դուռն՝ Իմանալով, որ դու չկաս արդեն,

Ինձ արև է թվում, արև լուսե, Մութ անկյունում վառվող դալուկ մի մոմ, Որ վառում է փափագ, որ վառում է հույսեր, Ամեն անգամ հույսով կանչում քո մոտ։

29․02․2016

Ո՞վ ասաց՝ միայն հացիվ, Ո՞վ ասաց՝ հացն է պակաս․․․ Նա փորձեց հացից բացի, Հացի հետ կյանք տալ ու դաս, Երբ չկար ապրելու ուժ Մեռնելու համար անգամ, Երբ կյանքը ուխտադրուժ, Երբ կյանքը մուժ ու տարտամ, Բառերից, խոսքերից զատ Էլ ոչինչ չուներ տալու․ Նա փորձեց ապրել ազատ՝ Ապրելուն հավատալով։

Հաց Բերողի հիշատակին

28․02․2017

Արի ընկեր, բաժակդ բեր Գինի լցնեմ բեղերիդ, Թող էս երկիրն աղքատ, անտեր Հարստացնի բոլորիդ։

Դրոշ վառենք բիրտ թշնամու, Վառենք թուրքը վերանա, Ու երկիրը մեր օրնիբուն Հզորանա, զորանա։

Այսօր արի միտինգ անենք, Գեյեր քշենք ու լեսբի, Սերժին գուցե այդպես լարենք, Դառնանք տերը էս երկրի։

Թող հեռանա Սերժն առհավետ, Չնմանվի Կաշչեյին, Ու Սերժիկի սիրտիկի հետ Սաշիկներն էլ կորչեին։

Ընկերներով արդարամիտ Թող մե՛նք գռփենք հետ այսու, Թող հուրը մեր հուր-հրանտի Փարոս լինի լուսատու։

Դե, ուրեմն, բաժակդ բեր, Գինի լցնեմ անապակ, Հայաստանին մենք դառնանք տեր Ադանայից Անապա։

Թայիս Աթենացի Ընդկեր

27.02.2016