Վերադառնալ ընթերցարան

130 · 26.03.2016

Բանաթուխ

131 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Բառերը խառնել եմ իրար, Հարել եմ, դարձրել եմ շիլա, Եփել եմ հուզմունքն ու կիրքը, Բուրմունքը բռնել է երկինքը։

Չսառած՝ դրել եմ ձեր առաջ, Ասում եմ՝ անուշ ու հրամմե, Ինչ էլ որ պահել եմ ձեզանից, Մեկ է, էլի ձեր համար եմ պահել։

Բանաթուխ

26.03.2016