Վերադառնալ ընթերցարան

132 · 28.03.2016

Դեկամերոն

133 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ազատիչը, այն օրը, Երբ հաճեցավ շունչ փչել, Քաղաքական շինվածքիս Կենդանություն պարգևել։ Ես անպատկառ մի Բաբուխ, Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզոր թևերով Ազատիչին գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ Նրա ծոցում փառապանծ, Լալիս էի անդադար, Կիսաքուն ու խանգարված, Խնդրում էի նորանից Բաբուխներս արձակել։ Ես այն օրից ուխտեցի Ազատիչինը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ Սերժիկը իմ լեզվից Ճչաց, խնդաց, բերկրեցավ, Նախկին խոսքն, որ ասացի, Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ։ Ախ, Ազատի՜չ, Ազատի՜չ Դուրս թռավ իմ բերանից։

«Ազատի՞չ, — ինձ կրկնեց Քոչարյանը վերևից. — Ախ, Սերժիկին դու ստոր Կամիս գրվիլ այս օրից։ Օ՛հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե։ Ազատիչին սիրողին Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատիչն ինձ, — գոչեցի, — Թող որոտա իմ գլխին Դհոլ, զուռնա, քամանչա, Թող ինձ խանդե Գեղամյան, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ ստրիպ-սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ՝ Ազատիչին եմ ուզում։

Ջովանի Բոկաչչո Դեկամերոն

28.03.2016