— Նահապե՛տ, ասում եմ, թե Պուտինը ի՞նչ մեղք ունի, որ իրա շահը համընկնումա Ադրբեջանի շահի հետ։ Էնա, ռադիոյով մեկն ասումա, թե Ռուսաստանը մեղավորա, որ Ադրբեջանին զենք ա ծախել։ Արի, մի ծուռ նստենք դուզ խոսանք։ Ի՞նչ մեղավորա, որ մեր անկուշտ իշխամնությունը երկրը 20 տարուց ավելի գռփելա ու հիմի մենք էնքան փող չունենք, որ Պուտինի շահը մեր շահի հետ համընկնի, ոչ թե Ադրբեջանի։
Ինձ ասա, Պուտինի մեղավորությունը որնա՞, որ թուրքի ղեկավարը կարում ա փո՛ղ առաջարկի, իսկ մեր ղեկավարը իրա բարեմասնություններից բացի՝ ոչինչ։ Հոտո ի՞նչ, որ ռազմավարական դաշնակից ա, կարողա՞ էդ մարդը մեր ձեռը կրակնա ընկել։
— Մարկլե՞ն։ Դու հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում։ Այ տղա, ուրեմն որ քո Ալիևը էդ քո Պուտինին մի քիչ շատ փող տա, ասի՝ զենքդ չեմ ուզում, Հայաստանն եմ ուզում, առանց հայերի, ու Պուտինն էլ հայերին բնաջնջի՝ դու պիտի արդարացնե՞ս նրա արարքը, թե պետական շահը համընկա՞վ։
— Նահապե՞տ։ Դու իմ ասածները մի աղավաղի։ Պուտինը քո Օբաման չի, որ հայերին բնաջնջի։ Տեսա՞ր մարդը սիրիայից սու՜ս-փու՜ս թողեց դուրս եկավ։ Իսկ քո Աբամեն մինչև հիմա Աղվանստանն ու Իրաքը խառնածա պահում։
— Մարկլեն, տո Օբամայի ներկ բռնողի մերն էլ, Պուտինինն էլ հետը։ Էս քեզ ասում եմ, դու կարդարացնե՞ս, թե՞ չէ։
— Նահապե՞տ։ Դու Աբամչկայիդ ինչ ուզում ես ասա, էն մեծատառով մարդուն չփորձես կպնել։ Մենք, շատ փոքր ենք, որ կարենանք իրանց մասին էդ ձևով խոսենք։ Հասկացա՞ր
— Հասկացա, բա չհասկացա՞, Մարկլեն։ Ստալինը հորդ քիչ է արել, ուզում ես պակասը Պուտինը լրացնի։
— Էհ, ոչ մի բան էլ չհասկացար․․․
Բիսետկա Անտոն Պատմովիչ Չեխոլ
05.04.2016