Վերադառնալ ընթերցարան

185 · 24.10.2016

Մի խառնեք լռիվսաղ

186 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Արծաթաջրած մի կտոր ոսկի, Մի կտոր չոր հաց, պղնձից էլ չոր, Ծամում ենք լռին, առանց մի խոսքի, Մի պտղունց խունկի բուրմունքի ներքո։

Արծաթաջրած մի կտոր ոսկի, Պղնձից էլ չոր, մի կտոր նշխար, Հանձնված քամու կամքին ու հոսքին, Աշխարհների մեջ ներփակ մի աշխարհ։

Ժամանակն անէ՝ չի եղել անցյալ, Մեր քթի տակով հոսել է կյանքը, Պղնձաջրած մի կտոր արծաթ, Մեր ճանապարհին չի ծլել փառքը։

Պեղել ենք, համրել, շարել կողք կողքի, Ոսկի ու արծաթ, արծաթ ու պղինձ, Թվում է ոչինչ, բացի մորմոքից, Չեղավ մեր գրքի օրերի սոսինձ։

Արծաթաջրած մի կտոր ոսկի, Մի կտոր արծաթ՝ պղնձի շերտով, Մատաղված մի կյանք՝ առանց մի խոսքի, Մի բաժակ սուրճի բուրմունքի ներքո։

24.10.14

Մեր սրտի հայրենիքը ծովից ծովն է, Իսկական ղեկավարը թագավորն է, Սնելով հույսերով դուք ինձ սին, Մի խառնեք բենզինն ու կերոսին։

Իսկական Հայաստանը դա էրգիրն է, Այն մեր տառապանքի, ցավի գինն է, Հայացքը Սիսին ու Մասիսին, Մի խառնեք բենզինն ու կերոսին։

Լույսի դեմ խավարը անզոր է, Առաջ ենք մենք գնում օր օրի, Աչքներս փրկության փարոսին, Մի խառնեք բենզինին ու կերոսին։

Մեր հայու տեսակին մենք գերի, Մենք գերի մեր արյանն ու գենին, Անտարբեր մեր ծիր ու ակոսին, Մի խառնեք բենզինն ու կերոսին։

Սա երգ չի, սա կոչ է ու պատգամ, Ու պիտի հորդորեմ քանի կամ, Թե կուզեք՝ պայքարենք ուս ուսի, Մի խառնեք բենզինին ու կերոսին։

Մոլոտով Մի խառնեք լռիվսաղ

24.10.2016