Վերադառնալ ընթերցարան

450 · 10.10.2019

Ձոն խնամիներին

451 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ձեր Քիմը հեքիմն է մեր, Սուրբ հացը մեր սեղանի, Ձեր հոգու կանչն անվեհեր Ու համը մեր բերանի:

Ձեր Քիմը ծուխն է մեր տան, Ձեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է ձեր ինքնության, Էության խորհուրդը մեր:

Մեր Քիմը արյունն է ձեր, Արյունից ավելի թանկ, Ձեր բուրմունքն ու գույնն է ձեր, Ձեր Քիմը դուք եք որ կաք:

Նա պիտի իմ առաջին Ու վերջին սերը լինի, Ո՞վ ունեմ էլ աշխարհում՝ Ճժերիս մերը լինի:

Քանյե Վեսթ Ձոն խնամիներին

10.10.2019